Լարված իրավիճակ՝ Վերաքննիչի դիմաց․ տեսանյութ

Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով Վերաքննիչ դատարանի դիմաց ցույցեր իրականացնողները վրդովվել են, լարված իրավիճակ է ստեղծվել։ Նրանք նշում են, որ Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն իրենց թափթփուկ է անվանել։ Այդ իսկ պատճառով իրենք վաղվանից սկսելու են բողոքի ակցիաներ։ Կոչ են անում նաեւ բոլորին միանալ իրենց։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց դատախազության բերած բողոքի քննությունը՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։