Սահմանադրությունը մեզ համար սրբության պես է․ Լ․Բադալյան

Սահմանադրությունը մեզ համար սրբության պես է․ Լ․Բադալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Լուսինե Բադալյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի, թիմի ցանկացած քայլ Սահմանադրության շրջանակներում է և Ստամբուլյան կովենցիան էլ կվավերացվի, թե ոչ, կախված է նրանից, թե սահմանադրական կլինի՞, թե ոչ։ Այսօր լրագրողներին Լուսինե Բադալյանն ասաց․

«Մենք Սահմանադրությունից դուրս որևէ քայլ չենք արել և չենք անի։Սահմանադրությունը մեզ համար․․․ ինչպես ասեմ, որ ճիշտ ընկալվի, սրբության պես է։ Ինչ կոնվենցիա ուզում է, լինի, եթե էնտեղ լինի հակասահմանադրական որևիցե բան, եթե իսկապես գտնենք, որ մեր Սահմանադրությանը հակասում է այս կետը, չի լինի»։

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի հակասահմանադրական լինելու վերաբերյալ արտահայտվել են բազում հայտնի իրավաբաններ, Փաստաբանների պալատի նախագահը։

Նրա խոսքով՝խմբակցությունում կոնվենցիայի վերաբերյալ չկա վերջնական գնահակատան, որովհետև վերջնական քննարկում չեն անցկացրել, սակայն խմբակցության առանձին պատգամավորներ ուսումնասիրում են կոնվենցիան, հատկապես խնդրահարույց կետերը: 

«Չնայած, որ պետք է աշխարհին համընթաց քայլենք, սակայն ունենք մեր ուրույն ճանապարհը:  Մենք պետք է ինքնուրույն նայենք, տեսնենք, թե Ստամբուլյան կոնվենցիայում ինչ կետեր կան: Կան կետեր, որոնք իսկապես շատ լավն են, կան կետեր, որոնք խնդրահարույց են: Հիմա մենք պետք է ծանրութեթև անենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»։