Նախարարը հրաժարական է տվել շքեղ ճաշկերույթների սկանդալից հետո

Նախարարը հրաժարական է տվել շքեղ ճաշկերույթների սկանդալից հետո

Ֆրանսիայի էկոլոգիայի նախագահ Ֆրանսուա դե Ռյուժին հրաժարական է տվել իր կողմից ճոխ ճաշկերույթների պատվերներ տալու շուրջ սկսված սկանդալից հետո։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հրապարակված լրագրողական հետաքննության մեջ նշվում է, որ իր կեցավայրում, Ազգային ժողովի խոսնակ լինելու ժամանակ Ռյուժին պատվիրել է ճոխ ճաշկերույթներ իր եւ իր ընկերների համար։ Նման 10 ընդունելություն են հաշվել հետաքննող լրագրողները, մանրամասնելով, որ նման մեկ ընդունելության ընթացքում խմված մեկ շիշ գինին արժեցել է 550 եվրո։ Ընդ որում, գինիները պահվել են Ֆրանսիայի պառլամենտի մառանում եւ օգտագործման համար հատուկ թույլտվություն պետք է լիներ։