Սոսկ միլիոնները՝ անմեղության կանխավարկածով, խնդիրն օրինական աղբյուր չունեցողներն են

Սոսկ միլիոնները՝ անմեղության կանխավարկածով, խնդիրն օրինական աղբյուր չունեցողներն են

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և էթիկայի հանձնաժողովի ռեեստրում ներկայացված մի քանի տասնյակ հայտարարագրերում նշվածը իրար գումարելով՝ կարելի է ստանալ Հայաստանի պետական բյուջեի  կեսի րափ գումար։ Միլիոններ՝ եվրոյով, դոլարով  և դրամով։ Ինչպես հայտնի է՝ ոչ բոլորը, բայց պաշտոնյաներից մի քանիսը՝ հիմա և նախկինում մեկնաբանել են՝ ընկերոջ նվերն է, քեռու, ազգականների։ 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանին Hraparak.am -ը հարցրեց, թե  «քեռու ինստիուտը » արդյոք արժանահավատ է համարում։ Տվյալ դեպքում՝ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի պարագայում  կամ ՊՎԾ նախկին պետ Հովաննես Հովսեփյանի ընկերոջ նվիրատվությունների։

 « Հայտարարագրումն ինքնանպատակ չէ, այլ հարց է, որ կան ուժեղ և թույլ համակարգեր։ Նախկինում համակարգը թույլ էր, բայց 2017-2018-ի բարեփոխումներով, որոնք բացի հրապարակայնացումից ստեղծեցին հետևանքներ, մարմինների տրվեցին ստուգման իրավասություններ։ Հիմա հասկանալի է, որ կասկածելի անհամաչափություն բացահայտող այդ շեղումները պետք է հետագա ստուգման գործընթացի ենթարկվեն իրավասու մարմինների կողմից, բայց մեծ թիվն ինքնին իհարկե, ռիսկ է, բայց դեռևս չի նշանակում, որ անձը հանցավոր գոծունեություն մեջ է, որովհետև, օրինակ, կարող է նման գործունեություն չիրականացնել, ունենալ դրսի շատ լավ ընկերությունում բաժնեմաս, որը պրոֆեսիոնալ ֆոնդին կառավարման հանձնած լինի և ինքն ամեն ամիս ստանա եկամուտ, որը բավարար լինի նաև միլիոններ հայտարագրելու համար»,- ի պատասխան ասում է Սիրանուշ Սահակյանը։

Ըստ նրա՝  խնդիրն այնպիսի գումարներ բացահայտելն է, որոնք օրինական աղբյուր չունեն, ոչ թե սոսկ մեծ են։ Այնպես որ, չի կարծում՝ օրինական աղբյուր ունեցող մեծ գումարները արատավոր երևույթ են և սոսկ դրա համար պաշտոնյաները պետք է թիրախավորվեն։