Շրի-Լանկայում նույնականացվել է 30 արտասահմանցի զոհի ինքնությունը

Շրի-Լանկայում նույնականացվել է 30 արտասահմանցի զոհի ինքնությունը

Շրի-Լանկայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածներից 30 օտարերկրացու ինքնություն արդեն նույնականացվել է։ Հիշեցնենք, որ Զատկական կիրակին մթագնվեց Շրի-Լանկայում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական պայթյունների հետեւանքով։ Բռնարարքներին զոհ գնաց 290 մարդ, տուժածների թիվը կազմում է 500 մարդ։ Ընդհանուր առմամբ ֆիքսվել էր 8 պայթյուն։ Զոհերի մեջ կան Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Բանգլադեշի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Նիդերլանդների եւ այլ երկրների քաղաքացիներ։ 14 օտարերկրացու ճակատագիր դեռ անհայտ է։ Չի բացառվում, որ նրանք դեռեւս չճանաչված զոհերի շարքում են։ 17 օտարերկրացի էլ կա վիրավորների մեջ։