Որտեղի՞ց իմացա Միհրան Պողոսյանի ձերբակալության լուրը

Որտեղի՞ց իմացա Միհրան Պողոսյանի  ձերբակալության լուրը

 

Եթե ասեմ, որ վիքիպեդիայում արդեն տեղադրել են Միհրան Պողոսյանի ձերբալության վերաբերյալ լուրը, չեք հավատա։ Կասեք՝ էդ վիքիպեդիան ո՞նց է վայրկյանների ճշգրտությամբ աշխատում։ Էլ ինչ ՀՔԾ, ինչ ԱԱԾ, բացում եք վիքիպեդիան ու անմիջապես իմանում, թե ում քանի վայրկյան առաջ են ձերբալալել։ Սա լրագրողների համար, որ էլ չզանգեն ՀՔԾ պետին՝ ճշտելու՝ հավաստի՞ է տեղեկությունը, որ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է։

Հիշեցնեմ, որ Հայաստանում հանրության համար կարևոր դեպքերից առաջ, որ հանրության «արյունը տաքանա», մեկին ձերբակալում են։ Հետո պարզվում է, որ ում ձերբակալել են, այդ երկրի պետությունը ձերբակալվածին չի արտահանձնում։ Առջևում Քաղաքացու օրն է։ Կարծում եմ այնպես պիտի անել,  որ քաղաքացու սիրտը «յուղվի»։ Միհրանից բացի էլի մեծահարուստներ օնլայն կարգով կձերբակալվեն։ Չնայած Միհրանն էլ քիչ չէ, արդեն քաղաքացիները ուրախությունից թռվռում են։ Հետո - ի մասին հետո կմտածեն։ Առայժմ պետք է քաղաքացուն ուրախացնել։

 

Ձերբակալություն (վիքիպեդիա)

Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019 թվականի ապրիլի 21-ին հայտնի է դարձել, որ հայկական կողմի հարցման հիման վրա Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը ձերբակալվել է։

ՀԳ Ափսոս այս քանի օրը  չեմ նայել վիքիպեդիա, գուցե մի քանի օր շուտ է տեղադրվել Միհրան Պողոսյանի ապրիլի 21-ի վերաբերյալ  ձերբակալության լուրը։