Կոշտ արձագանք Բաքվին՝ Մոսկվայից

Կոշտ արձագանք Բաքվին՝ Մոսկվայից

Բաքվից Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող, ազգությամբ հայ անձանց արտաքսումը հանդիսանում է նրանց իրավունքների կոպիտ խախտում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նրա խոսքերով, սոցիալական կայքերում բազմաթիվ հաղորդումներ են եղել այդ մասին տոնական օրերին։ «Մենք ֆիքսում ենք նման դեպքերը եւ միշտ բարձրացնում այդ հարցը ադրբեջանական կողմի առաջ։ Մի քանի օր առաջ էլի նման ծավալուն նյութ հրապարակվեց սոցցանցերում, սակայն սա առաջին դեպքը չէ խտրական քաղաքականության, որը վարվում է ՌԴ քաղաքացիների հանդեպ»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ միայն անցյալ տարի նման 16 դեպք է գրանցվել, երբ անձի մուտքը Ադրբեջան, որը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, արգելվել է էթնիկ պատկանելիության պատճառով։

Նա նաեւ ասել է, որ Մոսկվան բազմիցս է բացատրություն պահանջել Բաքվից այս հարցով։