Բրեդ Փիթը պատմել է, թե որ դերասանուհու հետ է ունեցել իրեն ամենաշատ դուր եկած անկողնային տեսարանը

Բրեդ Փիթը պատմել է, թե որ դերասանուհու հետ է ունեցել իրեն ամենաշատ դուր եկած անկողնային տեսարանը

Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը, որը տարիներ շարունակ համարվել է ամենասեքսուալ դերասաններից մեկը, պատմել է հարուստ կարիերայի ընթացքում իրեն ամենաշատ դուր եկած անկողնային տեսարանի մասին, գրում է The Mirror-ը:

59-ամյա դերասանը պատմել է, որ նկարահանման ընթացքում կրքի իր ամենահաճելի պահը եղել է «Դալլաս» սերիալի նկարահանման ժամանակ։ 

«Դա «Դալլաս»-ում էր: Ես պետք է թավալ գայի դեզի վրա: Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ինձ սահմանագիծ էր տրված։ Ես պարզապես թավալ էի գալիս և զվարճանում էի», – վերհիշել է դերասանը:

Բրեդ Փիթը Ռենդիի կերպարով չորս անգամ է հայտնվել «Դալլաս»-ում՝ 1987-1988 թվականներին։

Սեքսուալ տեսարանները եղել են նրա և Շելեյն ՄաքՔալի միջև: Այդ ժամանակ դերասանը 23 տարեկան էր, իսկ Շելեյնը՝ ընդամենը 15: