ԵՄ-ում Վրաստանն արդեն կորոնավիրուսի համավարակի տեսակետից անվտանգ երկիր չեն համարում

ԵՄ-ում Վրաստանն արդեն կորոնավիրուսի համավարակի տեսակետից անվտանգ երկիր չեն համարում

ԵՄ-ն մտադիր է հանել Վրաստանը, Կանադան եւ Թունիսը այն երկրների ցանկից, որոնք համարում է անվտանգ կորոնավիրուսային համավարակի առումով եւ թույլատրելի՝ արտաքին սահմանները բացելու համար նրանց համար։

Միաժամանակ, նախատեսվում է, որ նրանց փոխարեն այդ ցանկում կհանգրվանի Սինգապուրը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Պատճառը Վրաստանում, Կանադայում եւ Թունիսում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման տեմպերի կտրուկ աճն է, իսկ Սինգապուրի դեպքում՝ ընդհակառակը՝ նվազումը եւ վարակի կառավարելիության մակարդակի բարձրացումը։