Անդրանիկ Մարգարյանն էլ դեմ կլիներ իր գերեզմանաքարին

Անդրանիկ Մարգարյանն էլ դեմ կլիներ իր գերեզմանաքարին

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը ամեն անգամ վատանում է կոմիտասի անվան պանթեոն մտնելիս՝ տեսնելով Արամ Խաչատրյանի փոքրիկ գերեզմանը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ պանթեոնի կեսը բռնած գերեզմաքար-հուշարձանի կողքին։

«Մենք Մլքեյանի հետ նոր էդ էինք խոսում (նվագախմբի գեղարվեստական ղեկավարը), որ էդ մարդը որպես անձ շատ հասարակ մարդ էր, ինքն իր Ավանի բնակարանում էլ մնաց, ապրեց, իջնում էր, նարդի էր խաղում, առանց թիկնապահի ման էր գալիս փողոցներում։ Բայց դա դեռ չի նշանակում, որ նրան կարելի է տանել Կոմիտասի կողքին թաղել հերիք չէ, դեռ Խաչատրյանի գերեզմանն էլ իր առաջ է՝ պզտիկ, ոնց որ, ամենաքիչը Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական դպրոցի ղեկավարն է եղել։ Կամ Կոմիտասի դասատուն է եղել»։

Հարցին, թե հույս ունի՞, որ իշխանափոխությունից հետո Անդրանիկ Մարգարյանի շիրիմը կհանե՞ն, Արմեն Արաբյանը պատասխանեց՝ չգիտեմ՝ ի՞նչ պիտի անեն, բայց դա խայտառակություն է։ Երաժիշտն ընդգծեց, որ դա միայն իր կարծիքը չէ, այլ՝ Մանսուրյանի, Ամիրխանյանի, բոլոր-բոլորի, ովքեր տարբեր ժամանակներում անընդհատ խոսում են, թե սա ինչ զավեշտ է։ Արմեն Արաբյանն անգամ, վստահ է, որ եթե Անդրանիկ Մարգարյանը ողջ լիներ ու իրեն հարցնեն, հաստատ չէր համաձայնի։ Արմեն Արաբյանը շարունակեց․ «Բայց քանի որ տղան մտածում էր, որ ինչքան շատ տարածք վերցնի պանթեոնում, իր հոր պատիվն է» ։