Բարդ թվացող խնդիրների լուծումները թաքնված են համերաշխության բանաձևում․ Վահե Էնֆիաջյան

Բարդ թվացող խնդիրների լուծումները թաքնված են համերաշխության բանաձևում․ Վահե Էնֆիաջյան

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն անդրադառնալով Մարդկանց համերաշխության միջազգային օրվան, իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել․

«Այսօր Մարդկանց համերաշխության միջազգային օրն է

Ինքնին նման օրերը պատահական բնույթ չեն կրում և միտված են քարոզելու կարևորն ու ուշադրության արժանին։ 

Համերաշխության գաղափարը շատ կարևոր է առողջ հասարակություն և պետություն կառուցելու շարունակական ճանապարհին։ Իրականում, շատ բարդ թվացող խնդիրների լուծումները հաճախ թաքնված են համերաշխության բանաձևում։

Վստահ եմ, որ ինչպես համերաշխության, այնպես էլ հանդուրժողականության և փոխըմբռնման արժեքները պետք է մշտապես կարևորվեն ինչպես հասարակության, այնպես էլ տարիքային բոլոր խմբերում։

Ի վերջո, նաև համերաշխության սկզբունքի վրա են կառուցվում ժողովրդավարական և մարդու իրավունքների հիմնարար արժեքները»։