Ուկրաինայի նախագահի դեմ մահափորձ են կազմակերպե՞լ

Ուկրաինայի նախագահի դեմ մահափորձ են կազմակերպե՞լ

Ուկրաինական Страна.ua-ն գրում է, որ ուկրաինական մեդիայում եւ սոցիալական ցանցային հարթակներում հայտնվել են տեղեկություններ, որ այդ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ նախապատրաստված է եղել մահափորձ, որը կանխվել է։ Այն նախատեսված է եղել իրականացնել այն ժամանակ, երբ Պորոշենկոն այցելելու էր Անդրկարպատիայի երկրամաս։ Նշվում է, որ մի հայտնի ակտիվիստ գրել է, որ Պորոշենկոյի վրա կազմակերպված է եղել մահափորձ։ Ուշագրավ է այն, որ իր գրառման մեջ ակտիվիստը նշել է նաեւ, թե ով է մահափորձի պատվիրատուն։ Կարճ ժամանակ անց սակայն գրառումը հեռացվել է։ Պարբերականը նշում է, որ Պորոշենկոյի դեմ մահափորձով փորձ է արվել սասանել կայունությունը Ուկրաինայում։