Արտյոմ Կանեւսկոյին և թիկնազորին բերման են ենթարկել
Հունվարի 12-ի երեկոյան Հրաչյա Քոչար փողոցից բերման են ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին (Հարությունյան) և նրա թիկնազորին: Այս մասին տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից։
Քրեական հեղինակություն համարվող անձն ու թիկնազորը բերման են ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածով։
Մեզ հաջողվեց ճշտել, որ Կանեւսկոյին ուղեկցող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են դանակներ եւ հրազեն:
Կարծիքներ