Սիլվիո Բեռլուսկոնին Գագիկ Ծառուկյանին հուլիսին հրավիրել է Իտալիա

Սիլվիո Բեռլուսկոնին Գագիկ Ծառուկյանին հուլիսին հրավիրել է Իտալիա

Իտալիայի Սենատի պատգամավոր, «Ֆորցա Իտալիա» կուսակցության ներկայացուցիչ Կատյա Պոլիդորին Հռոմում ՝ «Ֆորցա Իտալիա» կուսակցության նախագահի նստավայրում, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին է փոխանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ջերմ ողջույններն ու խորհրդանշական նվերները:

Սիլվիո Բեռլուսկոնին , ընդունելով հատուկ իր անունով և ծննդյան թվով՝ 1936 թվականի բերքով պատրաստված կոնյակն ու գինին, ինչպես նաև «Սիլվիո Բեռլուսկոնի» անվանական կոնյակի տակառի զմռսման արարողության մասին պատմող լուսանկարները, իր ջերմ շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին: