ԵՄ-ն վերջնագիր է ներկայացրել Մեծ Բրիտանիային

ԵՄ-ն վերջնագիր է ներկայացրել Մեծ Բրիտանիային

Եվրոպան մտադիր է հասնել այն բանին, որ Մեծ Բրիտանիան թույլատրի ձկնորսական նավերին մուտք գործել իր տարածքային ջրեր։ Այն, որ եվրոպական ձկնորսական նավերը անխափան կարողանալու են մուտք գործել բրիտանական տարածքային ջրեր, ամրագրված է հայտարարության տեսքով, որը ստորագրել են ԵՄ անդամ պետությունների մեծ մասը, այդ թվում՝ Իռլանդիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իտալիան եւ այլն, իսկ փաստաթղթի նախաձեռնողը Ֆրանսիան է եղել։

Ընդ որում, եվրոպացիները հայտարարել են նաեւ, որ եթե Լոնդոնը անտեսի այդ հայտարարությունը, ապա եվրոպական շուկայում բրիտանական ձկնարդյունաբերության համար կարող են սկսվել վատ ժամանակներ։ Բանն այն է, որ բրիտանական կողմը իր տարածքային ջրերում եվրոպական ձկնորսական նավերին գտնվելու լիցենզիա է տալիս այն դեպքում, եթե տվյալ ձկնորսական նավը կարողանա ապացուցել, որ այդ վայրերում տեւական ժամանակ է ձկնորսությամբ զբաղվել եւ ներկայացնի համապատասխան գեոլոկացիայի մասին տվյալներ։