Շրի Լանկայում զոհերի թիվը մոտենում է 300-ի

Շրի Լանկայում զոհերի թիվը մոտենում է 300-ի

Երեկ՝ Զատկի օրը, Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է 24 մարդ։ Այս մասին հայտնում է News 1st-ը։ Մինչ այս, հաղորդվում էր 13 ձերբակալվածի մասին։

Ձերբակալվածները գտնվում են ոստիկանության՝ քրեական հետախուզության մեկուսարաններում։ Մինչ այս հայտնի է դարձել, որ ահաբեկչական բռնարարքների հետեւանքով զոհերի թիվը մոտենում է 300-ի սահմանին եւ կազմում է ավելի քան 290 մարդ։

Զոհերի թվում են բազմաթիվ օտարերկրացիներ, ԱՄՆ, Չինաստանի, Հնդկաստանի, Մարոկոյի, Ճապոնիայի, Դանիայի եւ այլ երկրների քաղաքացիներ։ Մոտ 500 մարդ էլ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ եւ հոսպիտալացվել։ Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ զոհերի եւ տուժածների հետ կապված թվերը կարող են փոփոխվել։ Միաժամանակ նաեւ իշխանությունները հորդորում են դեռեւս զերծ մնալ Շրի Լանկա այցելությունից։