Խոսել են Էրդողանն ու Մերկելը

Խոսել են Էրդողանն ու Մերկելը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Կողմերը քննարկել են Սիրիական հակամարտության կարգավորման հարցը։ Հրապարակման մեջ նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաեւ ահաբեկչության դեմ պայքարին, անօրինական միգրացիայի խնդիրներին։ Էրդողանն ու Մերկելը պայմանավորվել են սերտ կապ պահպանել անցյալ տարվա Ստամբուլի գագաթնաժողովի արդյունքները կյանքի կոչելու համար։ Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերը սկսել են դուրս բերվել Սիրիայից։