Հանուն կնոջ ավանդույթ է խախտել

Հանուն կնոջ ավանդույթ է խախտել

Արքայազն Հարրին խախտել է եւս մեկ ավանդույթ հանուն իր կնոջ՝ Մեգան Մարքլի։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, Հարրին չի միանա եղբորը՝ արքայազն Վիլյամին ամենամյա Սուրբ Ծննդյան որսի ժամանակ, որը տեղի է ունենում Սանդրինգհեմում, քանի որ Մեգանը դեմ է արտահայտվել այդ «արյունոտ ընտանեկան ավանդույթի» հանդեպ։ Հարրին էլ որոշել է, որ չի ստիպի անհանգստանալ իր հղի կնոջը։ Անցյալ տարի եւս արքայազնը բաց է թողել Սուրբ Ծննդյան որսը։