Մահացել է Կովալենկո Շահգալդյանի մայրը

Մահացել է Կովալենկո Շահգալդյանի մայրը

Մահացել է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մայրը՝ Նատուշ Շահգալդյանը։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 25-ին, ժամը 17։00-ից սկսած, Կոտայքի մարզի Ալափարս համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։

Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը` նոյեմբերի 26-ին, ժամը 13։00-ին, նույն վայրից:

Ցավակցում ենք Շահգալդյանների ընտանիքի անդամներին, հանգուցյալի հարազատներին։