Միշտ հաճույքով եմ խաղացել հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան

Միշտ հաճույքով եմ խաղացել հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան

Միշտ հաճույքով եմ խաղացել հավաքականի կազմում։ Անծանոթ ֆուտբոլիստների դեմ խաղալն ինձ դուր էր գալիս։ Չեմ սիրում գովել ինձ, բայց ինչ անում եմ, անում եմ հաճույքով։ Կարիերաս ավարտելուց հետո կհպարտանամ նրանով, թե ինչպես եմ ստեղծել ինքս ինձ, ինչի եմ հասել և որտեղ եմ այս պահին»,- հայազգի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է Մ19 Եվրոպայի առաջնության դեսպան։ Առաջնությունը, որը կմեկնարկի հուլիսի 14-ին, կայանալու է ՀՀ-ում։