Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը այսօր ԵԺԿ շտաբում ընդունեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին:
Համաեվրոպական ղեկավարը եւ Հայաստանի առաջին արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունները, վերջին զարգացումները Հանրապետությունում եւ տարածաշրջանի մարտահրավերները:

Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաեւ մասնակցեց եւ ելույթով հանդես եկավ ԵԺԿ քաղաքական վեհաժողովում:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն