Լեգենդար ֆուտբոլիստն այցելել է Ծիծեռնակաբերդ

 Լեգենդար ֆուտբոլիստն այցելել է Ծիծեռնակաբերդ

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող, լեգենդար Նունու Գոմեշն այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ 

Գոմեշը նաև ներկա է գտնվել Հայաստանում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թվականի առաջնության խաղերին։

Նա սկզբում այցելել է «Բանանց» մարզադաշտ, հետևել հարազատ Պորտուգալիայի խաղին։ Այնուհետև ներկա է գտնվել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացող խմբի մյուս՝ Հայաստան Մ19-Իտալիա Մ19 խաղին։

Հիշեցնենք, որ Նունու Գոմեշը հանդիսանում է Եվրո 2020-ի դեսպանը։