Առաջին միջազգային արձագանքը դատարանների այսօրվա արգելափակման գործողության հետ կապված

Առաջին միջազգային արձագանքը դատարանների այսօրվա արգելափակման գործողության հետ կապված

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենկանն անդրադարձել է այսօր առավոտից ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։ Թվիթերյան իր էջում Շենկանը մասնավորապես գրել է․ «Հետհեղափոխական Հայաստանում վտանգը կայանում էր նրանում, որ Փաշինյանը, չկարողանալով երկիրը վերափոխել արագ ու կայուն կերպով, կրկին կվերադառնա պոպուլիզմին, որը նրան հասցրեց իշխանության։ Մենք հիմա հենց այդ հանգրվանում ենք»։ Հաջորդ գրառման մեջ նա կոչ է արել նման քայլի չգնալ։