Թրամփի նախկին փաստաբանը խոսել է Թրամփի «ռուսական կապերի» մասին

Թրամփի նախկին փաստաբանը խոսել է Թրամփի «ռուսական կապերի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոենը հայտարարել է, որ իր նոր գրքում ներկայացնելու է այն մասին, թե ինչպես է Թրամփը խարդախությամբ զբաղվել 2016-ի ընտրություններում, ստանալով օգնություն Ռուսաստանից։ Նա ասել է, որ Ռուսաստանի օգնությամբ նա խաբել է ընտրությունների ժամանակ։ «Անել ամեն բան, հանուն հաղթանակի․ սա նրա բիզնես մոդելն է եւ կենսակերպը»,- գրել է Կոենը իր գրքի նախաբանում, որը արդեն հրապարակվել է համացանցում, ինչպես գրում է «Ինտերֆաքսը»։ «Որոշ առումով ես նախագահին ավելի լավ գիտեի, քան նրա ընտանիքը»,- նկատել է Կոենը, անվանելով Թրամփին խարդախ, գիշատիչ եւ ռասիստ, խուլիգան եւ ստախոս։ Հանդես գալով Կոնգրեսի առաջ անցյալ տարի, նա հայտարարել էր, որ Թրամփը տեղյակ է եղել Նյու-Յորքի Trump Tower-ում կայացած հանդիպման մասին, որին մասնակից են եղել իր քարոզարշավի թիմի մասնակիցները եւ Կրեմլի հետ կապված մի փաստաբան, իսկ հանդիպման նպատակը եղել է Հիլարի Քլինթոնի մասին վարկաբեկող տեղեկությունների ստացումը։