«Մահաբեր ընտրություն»․ Գրքի շնորհանդես

«Մահաբեր ընտրություն»․ Գրքի շնորհանդես

Վաղը՝  դեկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին «Դաբլ թրի Հիլթոն» հյուրանոցի Պարիգի սրահում տեղի կունենա ամերիկացի ճանաչված մանկաբույժ, գիտնական Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. Ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գրքի շնորհանդեսը։

Գիրքը պատվաստանյութերից վախի, դրա վրա հիմնված պատվաստումից հրաժարվելու և ճակատագրական այդ ընտրության մահացու հետևանքների մասին է։

Փոլ Օֆիթը Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն վարակների բաժանմունքի և Պատվաստումների կրթական կենտրոնի տնօրենն է: Նա նաև դասախոսում է Պենսիլվանիայի և Ֆիլադելֆիայի համալսարաններում։ Մանկաբուժության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար Օֆիթը 2009-ին արժանացել է ԱՄՆ-ի նախագահի մրցանակի և Էդմունդ Բրեդլի մրցանակի, իսկ գիտական հայտնագործության համար՝ ոսկե մեդալի: 
Գիրքը թարգմանել և տպագրության է պատրաստել Նյումեգ-ը, տպագրվել է  AltHealth հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։  

Գրքի հայերեն տպագրության նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։