«Եկել եք ստեղ, հիստերիկ նոպաներ եք ցույց տալիս»․ Փաշինյանը հունից դուրս եկավ

«Ես հիմա նայում եմ ձեզ ու ինձ մոտ մի հարց է առաջանում՝ ձեր հոգին իրոք փառավորվա՞ծ է այս իրականությամբ։ Դուք չեք հասկանու՞մ, որ մեզնից յուրաքանչյուրը ու հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ ձեզնից բան պահանջելու իրավունք ունի, ինչու եք նեղվում, ինչից եք նեղվում։ Արցախը չկա հիմա, լա՞վ եք զգում ձեզ, թոթափեցի՞ք այդ բեռը։ Հիմա ամբողջ աշխահին ենք թշնամի դարձել։ Երկու թշնամին հերիք չէր, հիմա էլ երրորդ թշնամին ենք ունենում, անունն էլ դնում «անկախությու՞ն»։ Միակ մարդը, որը մեր անկախությունը հարցականի տակ է դրել, դա դուք եք»,- այս մասին քիչ առաջ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ասում էիք՝ ապացուցեք, ապացուցեք, ապացուցեք։ Ապացուցեցինք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ թալանը կոնկրետ ապացուցեցինք։ Հիմա դուք ձեզ փառավորվա՞ծ եք զգում, որ այդքանից հետո եկել ու հայտնվել եք այս դահլիճումը, հլի մի հատ էլ ինչ-որ բաներ եք խոսում, հիստերիկ նոպաներ եք ցույց տալիս»,- արձագանքեց Փաշինյանը։
Կարծիքներ