Շրի Լանկայի ահաբեկչության զոհերի մեջ են Դանիայի ամենահարուստ մարդու երեխաները 

Շրի Լանկայի ահաբեկչության զոհերի մեջ են Դանիայի ամենահարուստ մարդու երեխաները 

Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մեջ են նաեւ Դանիայի ամենահարուստ մարդու՝ միլիարդատեր Անդերս Հոլխ Պովլսենի երեք երեխաները։

Նա հանդիսանում է ամենախոշոր հողատերը Շոտլանդիայում, Bestseller խանութների ցանցի սեփականատերը եւ Asos.com-ի ամենամեծ բաժնետերը։

Նրա կարողությունը ըստ The Mirror-ի, գնահատվում է 4,5 միլիարդ ֆունտ։ Շրի Լանկայում են եղել նաեւ միլիարդատերն ու կինը։ Ողջ է մնացել երեխաներից մեկը, ով չի մասնակցել զատկական պատարագին եւ մնացել է հոր ու մոր մոտ։