Նոր բացահայտում՝ մարդու ոսկորների բաղադրության մեջ

Նոր բացահայտում՝ մարդու ոսկորների բաղադրության մեջ

Գերմանական Դույսբերգ-Էսսենի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում, ավելի կոնկրետ՝ ոսկորի մեջ հայտնաբերել են մինչ այժմ անհայտ արյունատար անոթներ, որոնք նպաստում են օրգանիզմում արյան եւ իմունային բջիջների ավելի լավ եւ արդյունավետ պտույտի իրականացմանը։ Այս մասին հայտնում է Science Alert կայքը։ «Սա իրոք անսպասելի էր՝ գտնել նոր կենրոնական անատոմիական մաղադրիչ, որը դեռեւս նկարագրված չէ 21-րդ դարի դասագրքերում»,- պարբերականի հետ զրույցում ասել է հետազոտական խմբի ներկայացուցիչներից Մաթիաս Գունցերը։ Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները էթիլցինամատ կոչվող նյութի օգնությամբ ոսկորը դարձրել են թափանցիկ, որից հետո հատուկ միկրոսկոպիկ դիտարկումների օգնությամբ էլ հայտնաբերել են այդ անոթները։ Գիտնականները նշում են, որ այս բացահայտումը կօգնի հասկանալու համար, թե օրինակ ոսկրային ներարկումները որքան արդյունավետ կարող են ազդել։