«Փաստ». Ի՞նչ գումարներ եւ գույք է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի օգնականը

«Փաստ». Ի՞նչ գումարներ եւ գույք է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի օգնականը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Հրաչյա Թաշչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 3 բնակարան: Բացի այդ՝ հայտարարագրել  է նաեւ «TOYOTA RAV 4 2.4» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հ. Թաշչյանի հանձնած փոխառությունները կազմել են 40000 ԱՄՆ դոլար եւ 10000 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 000 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտները կազմել են 900 000 ՀՀ դրամ եւ 150 000 ՀՀ դրամ: Երկու եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից:

Հ. Թաշչյանը եկամուտ է ստացել նաեւ արտարժույթով: Առաջինը կազմել է 23 000 ԱՄՆ դոլար, որը գոյացել է աշխատավարձից: Երկրորդը կազմել է 400 ԱՄՆ դոլար (տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը):

Հավելենք, որ Հրաչյա Թաշչյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, դիվանագիտական առաքելություն է իրականացրել ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում