Արարատի մարզպետը մի կերպ է զսպում ծիծաղը՝ բացատրելու կոկորդիլոսի «ով» լինելը (տեսանյութ)

Արարատի մարզպետը մի կերպ է զսպում ծիծաղը՝ բացատրելու կոկորդիլոսի «ով» լինելը (տեսանյութ)

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նորից անդրադարձավ իրենց մարզում կոկորդիլոսաբուծարան կառուցելու մասին հարցին: Նա ասաց, որ ներդրողը չի փոշմանել, ավելի պատրաստակամ է այդ ծրագիրը կյանքի կոչել, ապա նկատեց. «Ես սնահավատ չեմ, բայց էդ ծրագրին աչք տվող կարող է լինեն բնապահպանական ինչ-որ խնդիրներ բարձրացնողները»:

Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ի վերջո մաքսայինի հետ այդ խնդիրը լուծվե՞ց, թե կոկորդիլոսի ձուն ինչ ձվի տակ պետք է ներմուծվի՝ թռչնի՞ ձվի տակ, թե՞ կենդանու: Գարիկ Սարգսյանը նորից հիշեցրեց իր հայտարարությունները, որ մենք չունենք մաքսային կոդ առանձին կոկորդիլոսի ձվի անվան տակ, դրա համար այն կներմուծվի որպես թռչնի ձու: Ապա դարձյալ խորացավ գիտական բացատրության մեջ, թե ինչ է կոկորդիլոսը, ինչպիսի ֆիզիոլոգիական կառուցվածք, ինչպիսի հոգեկերտվածք ունի, ովքեր են եղել կոկորդիլոսի նախնիները և այսպես շարունակ: Այս ողջ ընթացքում Գարիկ Սարգսյանը մի կերպ էր զսպում ծիծաղը՝ նկարագրելու կոկորդիլոսի էությունը: 

Մանրամասն՝ տեսանյութում: