Ադրբեջանը կվերանայի՞ Պակիստանի հետ գործարքը

Ադրբեջանը կվերանայի՞ Պակիստանի հետ գործարքը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ -29 կործանիչի աղետի պատճառները հայտնի չեն, չի հայտնաբերվել ինքնաթիռը: Ռազմական փորձագետներն այդ առթիվ տեսակետ էին արտահայտել, որ պետք է արագացնել Պակիստանի հետ բանակցությունները՝ նոր սերնդի չին-պակիստանյան համատեղ արտադրության կործանիչներ ձեռք բերելու համար:

Ի՞նչ ընթացքի մեջ է հարցը՝ տեղեկություններ չկան: Բայց ահա նախօրեին Իսլամաբադի արվարձաններում աղետի է ենթարկվել Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ, որն իրականացնում էր պլանային ուսումնա-վարժական թռիչք: Ինքնաթիռը վայր է ընկել բնակելի տարածքում եւ դարձել առնվազն 14 քաղաքացիական անձանց մահվան պատճառ, զոհվել են նաեւ օդաչուները: Այս պատահարը կազդի՞ Պակիստանից կործանիչներ ձեռք բերելու Ադրբեջանի մտադրության վրա՝ մնում է ենթադրել: