Թրամփից նամակ է ստացել

Թրամփից նամակ է ստացել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ անձնական նամակ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով հյուսիս-կորեական պաշտոնական հայտարարությունն այս առնչությամբ։ Հրապարակման մեջ նշվում է, որ նամակն ունեցել է գերազանց բովանդակություն։ «Գնահատելով նախագահ Թրամփի կարողությունները քաղաքական դատողություններ անելու ուղղությամբ եւ անսովոր խիզախությունը, Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ լրջորդեն կմտածի նամակի հետաքրքիր բովանդակության շուրջ»,- ասված է Փհենյանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Այս մանրամասներ չեն հաղորդվում։