«Հրապարակ». Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել

«Հրապարակ». Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի կապակցությամբ պաշտոնյաները տարբեր մարզերում կմասնակցեն տոնական միջոցառումների։ Որոշել են այս տարի փոխել նշելու ձեւաչափը եւ գնալ մարզեր։ Վարչապետն ու պաշտպանության նախարարը կմեկնեն Արցախ, ապա կլինեն Վարդենիսում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մի խումբ պատգամավորների հետ, կլինի Գորիսում, Արարատ Միրզոյանը՝ Վանաձորում, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ Արարատում։ Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ նախագահականում պարգեւներ էր հանձնում։

Մեր տեղեկություններով, սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում, սակայն դա նրանց չի հաջողվի, քանի որ Եռաբլուր այցելությունն իրականացվելու է վաղ առավոտյան, որից հետո շքախումբը բաժանվելու է մի քանի մասերի եւ մեկնելու է մարզեր։ Փաշինյանը՝ մի խմբի հետ մեկնելու է Վարդենիս, այնտեղից Ղարաբաղ։