Տաքսու վարորդը հրազենային կրակ է բացել բնակելի տան բակում․ կա տուժած

Տաքսու վարորդը հրազենային կրակ է բացել բնակելի տան բակում․ կա տուժած

Ռուսաստանում տաքսու վարորդը հրազենային կրակ է բացել բնակելի տան բակում։ Այս մասին հայտնում է Рен.ТВ-ն։ Դեպքը տեղի է ունեցել Մերձմոսկովյան Օդինցովում։ Տեղի ոստիկանությունը մանրամասնել է, որ նշված տան բակում տեղի է ունեցել կոնֆլիկտ մի քանի մարդու մասնակցությամբ։

Երբ արդեն թվում էր, թե այն վերջացել է, տաքսու վարորդը հանել է բեռնախցիկից ինքնաձիգի նման զենք ու սկսել կրակել։ Մեկ մարդ տուժել է։ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի վարչությունը հաստատել է դեպքի իսկությունը՝ հավելելով, որ գործադրվել է տրավմատիկ զենք եւ դեպքի առնչությամբ ներկայումս քննություն է կատարվում։