Մարդը պաշտպանվել է․ ընթանում է Զարթոնքի կրակոցների գործով դատական նիստը։

Մարդը պաշտպանվել է․ ընթանում է Զարթոնքի կրակոցների գործով դատական նիստը։

Քիչ առաջ զանգահարեցինք Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի համայնքապետ Պարույր Սարգսյանին։ Նա ասաց, որ այս պահին դատարանում է և չի կարող խոսել։ Հարցրինք, թե ի՞նչ գործով է դատարանում, ասաց․

«Թոռնիկիս հետ կապված էլի, որ հարձակվել էին տան վրա, մարդը պաշտպանվել է»։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Զարթոնք համայնքում կրակոցներ էին հնչել, այս մասով մեղադրանք էր առաջադրվել համայնքապետի թոռանը Նարեկ Մելքոնյանին։ Նա ձերբակալված է։ Իսկ առավոտյան համայնքապետի կողմանկիցները բողոքի ակցիա էին իրականացնում Արմավիրի մարզի ընդհանուր  իրավասության  դատարանի  դիմաց ՝ պահանջելով  ազատ   արձակել  Պարույր  Սարգսյանի թոռանը։

Նշենք նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական  գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։ Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել են, ձերբակալվածներից  մեկը նախկին  գյուղապետի թոռն է: