Կոչ ենք անում իշխանություներին զբաղվել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ

Կոչ ենք անում իշխանություներին զբաղվել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին օրերին երկրում հասունացող ներքաղաքական լարվածության կապակցությամբ:

Ընդունելով, որ արդարադատության ոլորտում կան լուրջ բացթողումներ, որոնք սկիզբ են առել դեռևս 90-ականների սկզբից՝ նպաստելով իշխանությունների կողմից աշխատավոր ժողովրդի կեղեքմանն ու հարստահարմանը, գիտակցելով բարեփոխումների անհրաժեշտությունը, այնուամենայնիվ իշխանության կողմից որդեգրված ճանապարհը տանում է դեպի փակուղի, հասարակության պառակտման, Հայաստանի և Արցախի պետականության հիմքերի խարխլման:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ունենալով պետական շինարարության բազմամյա հարուստ փորձ անհանգստացած է սահմանադրությամբ ամրագրված իշխանության թևերի բաժանման սկզբունքը խախտելու փորձերից և հասարակության լայն խավերի շերտավորումից:
Կոչ ենք անում իշխանություներին հավատարիմ մնալով տնտեսական բարեփոխումների ուղեգծին՝ զբաղվել երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, բարձրացնելով ժողովրդի կենսամակարդակը և պետության անվտանգության ամրապնդումը, բացառապես սահմանադրության շրջանակներում: