Մենք եկել ենք, որպեսզի պահանջենք Ձեր հրաժարականը

Մենք եկել ենք, որպեսզի պահանջենք Ձեր հրաժարականը

… Նրանք մտան իմ աշխատասենյակ

Մի քանի մարդ նստած էր նիստերի մեծ օվալաձեւ սեղանի մոտ, մյուսները սեղմվել էին հեռավոր պատի մոտ։ Չորս հինգ հոգի էլ հավաքվել էին դռների մոտ։ Ես նայում էի նրանց։ Մոտ երեսուն-երեսունհինգ մարդկանց շարքում կային չորս հինգ լրագրողներ, մնացածները աշխատակիցներ էին, որոնք ապահովում էին եթերը։ Լրագրողներն էլ նրանցից էին, որոնց սովետական ժամանակներում անվանում էին «մաստիտներ»՝ տարբեր պարգեւների եւ կոչումների արժանացածներ։ Երեքին եւս մտադիր էի հեռացնել աշխատանքից։

Պարզ ասած՝ մասնագիտական առումով նրանք արդեն իրենց սպառել էին վաղուց, սակայն իրենց տեղի համար ռադիոյում կառչած էին եւ շարունակում են կառչած մնալ շատ ամուր։ Նրանցից մեկը առանձնացավ ամբոխից։

-Մենք եկել ենք, որպեսզի պահանջենք, որպեսզի Դուք հայտարարեք Ձեր հրաժարականի մասին,- ասաց նա։

Պարզ երեւում էր, որ խռովքից սկսել է վախենալ, սակայն եւ հիանում է ինքն իրենով եւ իր խիզախությամբ։

-Իսկ ի՞նչ պատճառով։

-Պատճառները շարադրված են մեր նամակում,- մարտահրավեր նետող ձայնով ասաց նա։ Ես իհարկե կարդացել էի այդ նամակը։ Այն ուղարկվել էր բոլոր հայկական ԶԼՄ-ներին, եւ հրապարակվել էր մի թերթում, որտեղ ռադիոյի մասին, սովորաբար կեղտոտ բաներ են գրում։ Ստորագրված էր՝ «Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ»։

-Ես անանուն նամակներ չեմ կարդում,- ասացի ես։

- Դուք գիտեք, որ եթե նամակը ստորագրված չէ, այն անանուն է համարվում։

-Մենք բոլորս այն ստորագրել ենք։ Բոլոր ներկաները,- մարտական ասաց մի երիտասարդ կին։

Դեռեւս մեկ շաբաթ առաջ նա ժպտում էր ինձ, երբ հանդիպում էինք միջանցքում։ Երկու շաբաթ առաջ էլ ինձ բարեւելիս գրկում էր՝ խոպոպիկներով գլուխը հետ գցելով։ Եվ նրա խոսքերը, ըստ էության, հաստատեցին նամակի անանունությունը։

-Մենք եկել ենք, որպեսզի պահանջենք ձեր հրաժարականը,- սեփական խիզախությունից գունառված մի տղա ասաց, որի գործառույթների մեջ մտնում էր տարբեր գրագրություններ անելը։

Նաեւ նա օրական 10-12 գրառում էր հրապարակելու սոցցանցերում։ Հիմնականում այդ գրառումները նա վերցնում էր ռադիոյի լուրերի թողարկումների նյութերից։ Ես մի քանի անգամ նրան դիտողություն եմ արել, որ նրա գրառումները «Ֆեյսբուքում» հրապարակվում են կայքում լուրի հրապարակումից մի քանի ժամ անց, երբ արդեն օպերատիվությունը կորցրած է։

-Դուք պետք է հրաժարական տաք հենց հիմա, քանի մենք դեռ այստեղ ենք,- հայտարարեց ռադիոլսողների պատվերով երաժշտական հաղորդում վարողը։ Ինձ ասել էին, որ նա դեմ չէ ղեկավարել ռադիոն։ Նրա ձեռքին հեռախոս կար։ Ընդ որում այնպես էր բռնել հեռախոսը, որ պարզ հասկացա, որ նկարահանում է իրականացնում, կամ գուցե նաեւ ուղիղ եթեր է մտել ֆեյսբուքյան։ Մի քանի ձայներ էլ լսվեցին։ Ես մի քանի անգամ էլ նայեցի պատի մոտ հավաքվածներին։ Նրանց հետ խոսելն անիմաստ էր։ Նրանց պետք էր գլուխ՝ իմ գլուխը։ Զզվանք ապրեցի։ Ֆիզիկական զզվանք։ Մի քանի ժամից գրեցի հրաժարականիս հայտարարությունը։ Կես ժամ անց ինձ մոտեցավ բողոքավոր կանանցից մեկը եւ խնդրեց երկարացնել իր հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը եւս երեք ամսով։ /Աշխատասենյակում հնչած խոսակցությունները կարող են արտահայտված լինել ոչ ամբողջովին ճշգրիտ, քանի որ ես հանդիպման ձայնագրություն չեմ իրականացրել։ Սակայն միթե դա կարեւոր է/։

Ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։