Նախազգուշացրել են Ադրբեջանին 

Նախազգուշացրել են Ադրբեջանին 

Իրանի սահմանապահ ուժերի հրամանատար Ահմեդ Ալի Հոդարզին կոչ է արել Ադրբեջանին թույլ չտալ, որպեսզի ահաբեկչական տարրեր ներթափանցեն իր տարածքից դեպի Իրան։ Այս մասին հայտնում է Mehrnews-ը։  

Անդրադառնալով Խոդափերինի շրջանում վերջերս ահաբեկչական խմբի վնասազերծմանն ու ձերբակալմանը, Հոդարզին ասել է, որ յոթ հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը վնասազերծված է։ Իրանցի բարձրաստիճան զինվորականը նաեւ ասել է, որ նման օպերացիա իրականացվել է նաեւ Իրանական Արեւմտյան Ատրպատականի շրջանում։

Նշենք, որ անցյալ շաբաթ իրանա-ադրբեջանական սահմանին ահաբեկչական խումբ էր վնասազերծվել, որը փորձել էին թափանցել Իրան Ադրբեջանի տարածքից՝ անկարգություններ հրահրելու համար։