ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ, սակայն ես նաև Թուրքիայից ակնկալում եմ տարածաշրջանում նրա զգալի ազդեցության օգտագործում՝ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, - խմբ.) լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: