Փաշինյանի աջակիցը պատռեց լրագրողի պաստառը, որն ակցիա էր իրականացնում կառավարության մոտ

Փաշինյանի աջակիցը պատռեց լրագրողի պաստառը, որն ակցիա էր իրականացնում կառավարության մոտ

Շուշին ադրբեջակա՞ն է, թե՞ հայկական․ Yerkir.am-ի լրագրողը գրությամբ պաստառ է բերել կառավարություն՝ ակնկալելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը։

Հիշեցնենք՝ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Yerkir.am-ի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Շուշին ադրբեջանական է:

«Դու՞ք էիք այդ հարցը տալիս։ Ո՞վ էր հարցը տալիս, որ Շուշին ադրբեջանական է։ Իմ մեջբերումն անձամբ թղթի վրա կբերեք, որ ես դա հայտարարել եմ և ուղիղ եթերում կպատասխանեմ», - նախօրեին ասել էր Նիկոլ Փաշինյանն ու հեռացել՝ լրագրողի հարցն անպատասխան թողնելով:

Վարչապետն ասել էր, որ երբ իր դրած պայմանը կկատարեն, այդ ժամանակ ուղիղ եթերում կպատասխանի հարցերին։

Այսօր լրագրող Լիանա Սարգսյանը կառավարության դիմաց գրությամբ պաստառ է բերել, որտեղ մեջբերված է վարչապետի խոսքը Շուշիի մասին։

«Սպասում ենք վարչապետի պատասխանին՝ ուղիղ եթերում» , - ասաց լրագրողը։

Սակայն կառավարության շենքի մոտ կային նաեւ Փաշինյանի աջակիցներ, որոնցից մեկը լրագրողի ձեռքից խլեց պաստառը և պատռեց այն։