Washington Post-ն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին

Washington Post-ն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին

Տասնամյակներ տեւած ազգամիջյան հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստվում են հանդիպել, որպեսզի փորձեն լուծել երկարատեւ առճակատումը Լեռնային Ղարաբաղի անկլավի հետ կապված։ Դիտորդները բազմաթիվ պատճառներ ունեն կասկածամտորեն վերաբերվելու այն բանին, որ հերթական հանդիպումը կարող է բերել ջերմացման։ Այս մասին WP-ում գրում է Աննա Օհանյանը։ Սակայն ինչ որ բան փոխվել է վերջին նման խթանումից։ Մեկ տարի առաջ հայաստանյան ցուցարարները հեռացրին պաշտոնից նախկին վարչապետին ինչը բերեց անցյալ տարվա դեկտեմբերին ազատ ընտրությունների։ Որոշ տվյալներ խոսում են այն մասին, որ դեմոկրատական հասարակությունը ձգտելու է խաղաղության իր հարեւանների հետ եւամենայն հավանականությամբ կհասնեն դրան, եթե քաղաքացիական խմբերին թույլատրվի կապեր հաստատել սահմանի երկու կողմերից, մինչ պաշտոնական բանակցությունները։ Հոդվածում համառոտ ներկայացվում է Ղարաբաղյան հակամարտության համառոտ պատմությունն ու բանակցային գործընթացի մինչ այս պահը եղած հանգրվանները, արձանագրելով, որ դիվանագիտական համեն մի ռաունդին հաջորդել է ժամանակավոր հանգստությունը։ Շատ վեորլուծաբաններ եւ խաղաղության կողմնակիցներ, սակայն շարունակում են մտավախություններ ունենալ այս վերջին դիվանագիտական ջանքի հանդեպ։ Հոդվածագիրը նշում է, որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան շատ է ռեգիոնում դեմոկրատիան, այնքան հավանականությունը հակամարտության եւ ագրեսիայի, նվազում է, քանի որ դեմոկրատական հասարակությունները նախընտրում են խաղաղ գոյակցությունը իրենց հարեւանների հետ։ Նրանք ձգտում են առաջ մղել գործակցությունը եւ գնալ փոխզիջումների ճանապարհով, իրենց ռեգիոններում։ Դեմոկրատական հասարակությունները ավելի մեծ է հավանականությունը, որ կաջակցեն մարդու իրավունքներին եւ ընդհանուր նպատակներին ու տնտեսական շահերին ավելի մեծ շուկաներում։ Այս ամենը իհարկե, նվազեցնում է հակամարտությունների ռազմական լուծման հավանականությունը, սակայն սա բավարար չէ։ Սակայն սա դեռ բավարար չէ։ Ուսումնասիրությունները պարզել են, որ խաղաղության համաձայնագրերը ավելի հավանական է, որ պահպանվեն ու կատարվեն այն դեպքում, երբ հակամարտության մեջ ներառված բոլոր կողմերը մասնակցում են խաղաղության գործընթացին։ Այժմ կարեւոր է, որպեսզի խաղաղության գործընթացի մեջ ներառվեն հակամարտությունից առավել տուժած խմբերին՝ գյուղական համայնքներին, որոնք գտնվում են հակամարտության գոտում, կանանց, փախստականներին, բուն Լեռնային Ղարաբաղին, որը մնացել է դուրս բանակցություններից: Նման կապերի հաստատումը ռեգիոնում կարող է օգնել որպեսզի դիվանագիտությունը հեռու մնա կարճաժամկետ զիջումներից եւ դրա փոխարեն ուշադրության կենտրոնում պահել ավելի երկարատեւ ռեգիոնալ տնտեսական խնդիրների կառավարումը։ Նման բազմակողմանի ֆորումները կարող են թուլացնել մրցակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, օգնելով տարբեր սոցիալական խմբերին ամրացնել վստահությունը հակամարտող կողմերի միջեւ, նախքան միջազգային միջնորդները կամ կառավարող վերնախավները կխնդրեն զիտումներ իրենց հասարակություններից։