Ստեղծվելու է կենտրոն՝ թափառող շների համար

Ստեղծվելու է կենտրոն՝ թափառող շների համար

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին օրակարգային յոթերորդ հարցով ավագանու անդամներին է ներկայացվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին: 

Բնապահպանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց որոշումը: Ըստ այդ որոշման՝ քաղաքապետի որոշմամբ ստեղծվելու է կենտրոն, որը կզբաղվի թափառող շներով:

«Քաղաքապետի որոշմամբ՝ ստեղծվում է «Թափառող կենդանիների հաշվառման, համալիր գործողություններ: Շների քանակն ավելացել է, եւ տեսակը դարձել է ագրեսիվ, տասնհինգ-քսան հազար թափառող շուն կա, էգ շների թիվը վեց հազար է»:

Ըստ նրա՝ այդ կենտրոնը որսալու է շներին, որից հետո  տեղի է ունենալու նրանց ստերջացումը, այնուհետև շներին վերադարձնելու են իրենց միջավայր: Նախատեսվում է առաջին տարում ստերջացնել հինգ հազար էգ շների: Երեւանի քաղաքապետարանի ավագանու 51 կողմ ձայներով որոշումն ընդունվեց: