Եթե մարտի մեկը ձեզ համար լինել-չլինելու գործ է, պայքարենք օրինական դաշտում

Եթե մարտի մեկը ձեզ համար լինել-չլինելու գործ է, պայքարենք օրինական դաշտում

Փետրվարին լայնածավալ հոդված էի գրել <<Իրատես դե ֆակտոյում>> և հայտնել այն միտքը, որ Հայաստանի դատական համակարգում բարդակ է և նշել էի կոմկրետ օրինակներ կոնկրետ գործերով նշել կոնկրետ դատավորների վարքագծի մասին: Երկու էջանոց հոդվածը փետրվարի 4-ին ուղարկել էի 
    1. ՀՀ նախագահին
    2. ՀՀ վարչապետին
    3. ՀՀ արդարադատության նախարարին
    4. ՀՀ Ազգային ժողովի նախագահին
    5. ՔՊ-ի ֆրակցիայից Հերիքնազ Տիգրանյանին
    6. ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին

ՀՀ նախագահը պատասխանել էր սահմանված ժամկետում, թե բարձրացված հարցը նախագահի լիազորությունների շրջանակում չէ: Հասկանալի է և սպասելի: 
Արդարադատության նախարարությունից հեռախոսով զանգահարեցին և ասացին` դա մեր ֆունկցիան չէ: 
ՀՀ ԱԺ-ից ստացվեց պատասխան, թե դիմումն ուղարկվել է ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողով: Այդտեղից առ այսօր քար լռություն: 
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը կիսեց իմ մտահոգությունները, բայց և ասաց, դա է, դուք ճիշտ եք, բայց ոչնչով օգնել չեմ կարող: 
Լուսավոր Հայաստան կուսակցության լուսավոր գլուխը առ այսօր լռում է: Երևի այնտեղ դեռ մտածում են զանգ կախելու ժամանակ չկա: 
Վարչապետից` ոչ հըմ, ոչ գըմ: Աշխատակազմից մի աղջնակ զանգեց և ասաց, թե ձեր հոդվածի թերթի օրինակը կորցրել ենք, շատ եմ խնդրում, եթե կարող եք մեկ օրինակ ուղարկեք: Ընդառաջեցի: Շուտով կլրանա չորս ամիսը, վարչապետի աշխատակազմը, նրա ղեկավարը, ներողություն արտահայտությանս համար, էշի ականջում քնած են: Ասեմ, որ անցած տարի ևս նման մի դիմում էի ուղարկել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Նա` աշխատակազմի ղեկավարին, իսկ սա էլ Արարատի մարզպետին, հավանաբար էն գլխից գուշակելով, որ մարզպետը շնորհալի տղա է և կարող է իր կոկորդիլոսային մասնագիտությամբ կարողանա ազդել դատավորների վրա: Հասկանում էի, որ վարչապետը չի պատասխանում, որովհետև երդվել է, իհարկե ոչ Աստվածաշնչի վրա (հավանաբար որոշել էր առաջին իսկ օրվանից չգնալ նախկին երեք նախագահների երդմնակալության ժամանակ տված սուտ երդումների ճանապարհով) հավատարիմ մնալ Սահմանադրությամբ երկրին տված իշխանությունների բաժանման սկզբունքների վրա: Ես էլ համակերպվել էի և համոզում էի ինքս ինձ, որ Նիկոլ վարչապետը ժամանակ է տվել դատավորներին խելքի գալ, թե ինչ էր նշանակում այդ խելքի գալը, ինձ համար հասկանալի չէր: Նիկոլ վարչապետը հանկարծ պայթեց, ևս մեկ անգամ խախտեց Սահմանադրությունը, երբ դատավորը երաշխավորությամբ կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին, այսինքն երբ դատավորը դիպավ Նիկոլի «սուրբ» զգացմունքներին, այսինքն Նիկոլը դեռ մեկ տարի առաջ հայտարարում էր, որ մարտի մեկի գործը հարյուր տոկոսով բացահայտված է և հանկարծ դատավորը գտնում է, որ Քոչարյանը չի խուսափի, չի փախչի և կներկայանա հետագա դատաքննությանը: 
                                                                                    Սոկրատ Հովսեփյան
Հ.Գ.1
Պարոն Փաշինյան, իսկ ինչպես վարվի ձեր նշած (ասեմ, ես հպարտ քաղաքացի չեմ, աշխատող, հայրենիքին նվիրված հավայի չխոսող, խախտված իրավունքներս օրինական դաշտում (թեպետ դժվար է) պայքարող երկրիս համեստ քաղաքացի եմ և հասնում եմ հաղթանակի): Եթե մարտի մեկը ձեզ համար լինել-չլինելու գործ է, պայքարենք օրինական դաշտում: Կա Սահմանադրություն, կա ԲԴԽ, դուք էլ վարչապետ: Թե չէ ինչի է նման, ասում եք մի բան և հանկարծ Ձեզ թակարդն են գցում, անում եք հապճեպ և այն էլ սխալներով բոլորովին մեկ ուրիշ բան: Հանգուցյալ Սախարովն ասում էր, Սահմանադրությունը լավ թե վատ, եթե ընդունվել է, ուրեմն բոլորը պետք է հարգեն այն: Իսկ դուք...Մի խախտեք Սահմանադրությունը: Հիշեցնեմ Ձեզ պաշտոնի և վարունգի հայտնի դարձվածքը: 
Հ.Գ.2
Ասեմ, որ այս Սահմանադրությունը կեղծիքներով, այնուհետև կեղծված հանրաքվեներով ժողովրդին պարտադրել էին ինձ համար քաղաքականապես հանգուցյալ երեք նախագահները: Կասեցրեք գործող Սահմանադրությունը: Ընդունեք նոր, հեղափոխությանը հարիր նոր Սահմանադրություն, որտեղ իրոք կբաժանվեն իշխանության բոլոր ճյուղերը, և որով կնշանակվի նոր ընտրություններ և ժողովուրդը դուրս կգա ներկա էյֆորիայից և կընտրի իրեն արժանի ղեկավար: Քավ լիցի, երբեք չմտածեք, թե դուք արժանի ղեկավար չեք: Արժանի եղեք այդ արժանիությանը: