Երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել․Արթուր Ղազինյան

Երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել․Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ 

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, չքվեարկեց իր իսկ կողմից առաջադրված ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի օգտին։

Խոսքեր չեմ գտնում որակելու այս վարքագիծը, բայց պետք է ասեմ, որ մենք երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել։

Կարծում եմ, որ այսուհետ ոչ մի իրեն հարգող պրոֆեսիոնալ մասնագետ չպետք է համաձայնվի առաջադրվել ՀՀ ԱԺ կողմից հաստատման ենթակա որևէ պաշտոնում։

Եթե իրենք չեն հարգում իրենց իսկ առաջադրումը, ապա ինչպե՞ս կարելի է նրանց վստահել պետության օրենսդիր իշխանության իրացումը խորհրդարանական կառավարման համակարգում»։