Ինչպես Փաշինյանը վերցրեց ողջ իշխանությունը. «Gazeta․ru»

Ինչպես Փաշինյանը վերցրեց ողջ իշխանությունը. «Gazeta․ru»

Ռուսական «Gazeta» պարբերականն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ պառլամենտական ընտրություններին, եւ դրա արդյունքներին, այն համարելով որպես միջոց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից լիակատար իշխանության վերցնելու։ Պարբերականի համար հատկապես ուշագրավ է ոչ այնքան Փաշինյանի սպասելի համոզիչ հաղթանակը, որքան այն, որ նախկին քաղաքական մեծամասնություն եւ իշխող ուժ համարվող Հանրապետական կուսակցությունը նույնիսկ խորհրդարան չի անցել եւ դարձել է արտախորհրդարանական ուժ։ Հոդվածում ներկայացվում է նաեւ հայաստանյան ներքաղաքական գործընթացները, սկսած Փաշինյանի հրաժարականից, որը ազդարարեց արտահերթ ընտրությունների լինելիությունը։ Հոդվածում ներկայացվում է նաեւ Հանրապետական կուսակցության կողմից հնչեցված այն տեսակետը, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել երկրում։