«Հրապարակ».Խմորումներ ՔՊ-ում. «գորշ կարդինալը» իր թիմն է ձեւավորում

«Հրապարակ».Խմորումներ ՔՊ-ում. «գորշ  կարդինալը» իր թիմն է ձեւավորում
Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագրի» մայիսին սպասվող համագումարին ընդառաջ, արդեն խմորումներ են սկսվել կուսակցությունում։ Բանն այն է, որ համագումարին պետք է նոր վարչություն ընտրվի, եւ շատերն են պայքարում մնալ կամ ընդգրկվել կուսակցության ղեկավար կազմում, որտեղ անմիջապես մասնակցում են որոշումների կայացմանը։

Հարցը հատկապես սուր է դրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ, որը համարվում է Փաշինյանի չհայտարարված մրցակիցը, կառավարության «գորշ  կարդինալը»։ Նա, ասում են, ինտենսիվ աշխատում է թիմում յուրայիններ հավաքագրելու ուղղությամբ, քանի որ վարչության անդամին, ՔՊ ընդունած ներքին կանոնադրությամբ, ընտրում են գաղտնի քվեարկությամբ։ Վարչությունում ընդգրկվելու հավակնություններ են դրսեւորում Մխիթար Հայրապետյանը, Մակունցը եւ այլք։ Ներկայումս ՔՊ վարչությունը 13 հոգուց է բաղկացած, չի բացառվում, որ կազմն ընդլայնվի։