«Շնորհակալ եմ նաև իմ մրցակիցներին». Հակոբ Շահգալդյանը տոնում է իր հաղթանակը (տեսանյութ)

«Շնորհակալ եմ նաև իմ մրցակիցներին». Հակոբ Շահգալդյանը տոնում է իր հաղթանակը (տեսանյութ)

Չարենցավանում նախնական տվյալներով այս պահին 50 տոկոսից ավելի ձայնով հաղթել է գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը` իր գլխավորած «Միասնական համայնք» դաշինքով: Նրա մրցակիցները ՔՊ-ն ու «Ապրելու երկիրն» էին: Երբ հայտնի դարձան նախնական արդյունքները, Շահգելդյանի կենտրոնական շտաբում ծափահարություններով տոնեցին նրա հաղթանակը:

Hraparak.am-ի հետ զրույցում Հակոբ Շահգալդյանը ասաց, որ սա չարենցավանցիների հաղթանակն է. «Նախնական տվյալներով` հաղթանակը կա, շնորհակալություն եմ հայտնում իմ ընտրողներին և չընտրողներին, շնորհակալություն եմ հայտնում նաև իմ մրցակիցներին: Մենք պետք է կերտենք միասնական համայնք և գնալու ենք էդ ճանապարհով»:

Մեր հարցին` մտավախություն չունի՞, որ իր հաղթանակից հետո իշխանությունները կփորձեն քրեական գործ հարուցել իր դեմ, ձերբակալել, կալանավորել, ինչպես տեղի ունեցավ, օրինակ, Վանաձորի քաղաքապետի դեպքում, Շահգալդյանն ասաց. «Ոչ, ինչի՞ համար... Պարոն Մակարյան, պրովոկացիոն հարցեր մի տվեք»:

Մանրամասն` տեսանյութում։