Մահացու վիրուսից 400 մարդ է մահացել

Մահացու վիրուսից 400 մարդ է մահացել

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սկսած 2018-ի հուլիսի վերջից մինչ այժմ Էբոլա հայտնի վիրուսից մահացել է 400 մարդ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, ընթացիկ տարվա հունվարի 15-ի դրությամբ գրանցվել է Էբոլա վիրուսով հիվանդացության 658 դեպք, որից 609-ի դեպքում հաստատվել է նախնական ախտորոշումը, իսկ 49-ի դեպքում դեռ ստուգում է իրականացվում։

Ուշագրավ է, որ վիրուսից բուժվել է 237 մարդ։ Վիրուսի դեմ պատվաստվել է մոտ 65 հազար մարդ։