Հայտարարվել է «Բրեքսիտի» վճռական փուլի մեկնարկի մասին

Հայտարարվել է «Բրեքսիտի» վճռական փուլի մեկնարկի մասին

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ «Բրեքսիտի» հարցով բանակցությունները թեւակոխել են վճռական փուլ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Բրյուսելում, ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ Հանթը մասնավորապես ասել է, որ «բանակցությունները «Բրեքսիտի» հարցով ներկայումս գտնվում են եզրափակիչ կարեւորագույն փուլում»։ Նա նաեւ ասել է, որ կառավարությունը արդեն հասկանում է, թե ինչպես ստանա ձայների մեծամասնությունը պառլամենտում, «Բրեքսիտի» քվեարկության ժամանակ։