Մարիամ Փաշինյանի արձագանքը` Անի Սամսոնյանի ելույթին

Մարիամ Փաշինյանի արձագանքը` Անի Սամսոնյանի ելույթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դրստեր՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին՝ գրելով․ 

«Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տղեգ է ու ցավալի: 

Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը...», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր:
Այսքանը.»։